![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/Bnapahpanutyan-naxararutyun-DSC00058-copy-440x293.jpg)
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հատիկ» ՍՊԸ-ի տնօրեն Վիտալի Մանուչարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից տուգանվել է:
Բանն այն է, որ Վիտալի Մանուչարյանի կողմից «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետում այս տարվա 2-րդ եռամսյակի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվութունը չի ներկայացվել նախարարությանը: Եւ դա բավարար է եղել տեսչության համար, որպեսզի ընկերության տնօրենին տուգանի 100 հազար դրամի չափով: