«Երբևիցե չեմ եղել ժամադրության». Ռոնդա Ռոուզի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին հուսով է, որ մի օր նա կհասնի այնպիսի կարգավիճակի, երբ իր անունը կհիշատակվի այնպիսի լեգենդար անունների հետ, ինչպիսին է Մուհամմեդ Ալին ու Մայք Թայսոնը:

Հաջորդ մենամարտը Ռոնդան կանցկացնի Հոլլի Հոլմի հետ նոյեմբեր ամսին` Ավստրալիայում կայանալիք UFC  մրցաշարի ժամանակ, սակայն չեմպիոնուհին ավելի շատ կենտրոնացած է ապագայի ու որոշակի ժառանգություն թողնելու վրա:

Ռոուզին բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է սպորտից հեռանալ անպարտելի և երբ դա կանի, կցանկանար, որպեսզի իր անունը ներառվի աշխարհի մեծագույն մարզիկների թվում:
«Երբ երեխա էի, ամենը, ինչով ես զբաղվել եմ, եղել են մարզումները: Ես երբեք պարի չեմ գնացել, երբևիցե չեմ եղել ժամադրության, չեմ եղել ոչ մի երեկույթի… Մարզումները եղել են իմ ողջ կյանքը, քանի որ ես ավելի շատ էի ցանկանում հաղթել Օլիմպիական խաղերում, քան ընկերներիս հետ կինո գնալ»,- պատմել է Ռոուզին:

«Կյանքում իմ կարգախոսն է. ոչ ոք իրավունք չունի ծեծել ինձ,- ասել է Ռոուզին:- Մարտիկներ ծնվում են, իսկ չեմպիոններ` դառնում»:




Լրահոս