Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալված սկանդալին, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:
Նա խորհուրդ է տվել Վրաստանի իշխանություններին հրաժարական տալ:
«Դժվար օրեր են Վրաստանում, փորձում են կրկին մեզ քաշել այն նույն ճահիճը, որտեղից դուրս ենք եկել: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի 2»-ն ազատ կլինի, և Վրաստանը ևս ազատ կլինի: Մենք պետք է հիշենք, որ չարի վրա հիմնված ուժերը թույլ են, և հատապես այս պահին: Ես հավատում եմ վրացի հասարակության իմաստնությանը, այդ թվում մեր երիտասարդության հայրենասիրությանն ու ազատության հանդեպ նրանց սիրուն»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև նշել է, որ իր նախագահության տարիներին, երբ փակվեց հեռուստաալիքներից մեկը, որը ռուս օլիգարխի էր պատկանում, նա հրաժարական տվեց: «Դրա համար խորհուրդ չեմ տալիս ձեռք տալ «Ռուսթավի 2»-ին, քանի որ այն ազատ խոսքի խորհրդանիշն է»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան