Սիրված երգիչ Համլետ Գեւորգյանը ծնվել է Գյումրի քաղաքում, նրա պապիկն է Մուշից հետո հայրաքաղաք Գյումրիում հաստատվել:
Համլետ Գեւորգյանը «Կռունկ» փառատոնի ժողովրդական երգի դափնեկիր է, «Ոսկե Մուշուրբա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա վաստակաշատ գյումրեցի երգիչ» կոչմանը, «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալակիր է, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» մրցանակին: Եւ վերջապես ՀՀ Նախագահի կողմից նաեւ վաստակավոր արտիստի կոչման է արժանացել:
Սիրված երգիչը գույներ շատ է սիրում, ըստ նրա, կյանքը հետաքրքիր է գույների մեջ: Նա ատում է մարդոււ այն տեսակը, որը չի կարողանում գնահատել այն ինչ ունի:
Համլետ Գեւորգյանի համար կյանքի բանաձեւն այս է. «Ապրել որեւէ մեկին նեղություն չտալով, ապրել խաղաղ ու առողջ մթնոլորտում, որտեղ միայն հանգստություն ու սեր կա»:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան