Հայտնագործություններ, որոնք արդեն իսկ կիրառվում են իրականության մեջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ գիտական ձեռքբերումները հայտնվում են մեկը մյուսի հետևից: Վերջին 100 տարում գիտությունը աշխարհին է նվիրել մեծ քանակությամբ հայտնագործություններ, այդ թվում՝ դեղամիջոցներ և տեխնոլոգիաներ, որոնց ի հայտ գալը մինչ վերջերս ոչ իրական էր թվում: Եվ զարմանալի չի լինի, եթե ստորև ներկայացված ֆուտուրիստական լուսանկարներն իրականություն դառնան:

Այս ֆանտաստիկ սարքավորումներն արդեն իրականության են վերածվում:

Բարձր տեխնոլոգիական էլեկտրակառավարվող մեքենա

1

Այս էլեկտրակառավարվող մեքենան ստեղծվել է Google ընկերության կողմից: Արտադրողների խոսքով՝ 2020թ.-ին նման մոտ 1,8 մլն մեքենա կստեղծվի:

Հասանելի էկզոկմախք

 

2

Titan Arm-ը էկզոկմախքների ամենահասանելի մոդելներից է, արժեքը՝ մոտ 1800 դոլար է: Այն կիրառվում է ֆիզիկական վերականգնողական փուլ անցնող մարդկանց համար, այն նաև թույլ է տալիս մարդուն ծանր ֆիզիկական աշխատանք կատարել:

Տիեզերազբոսաշրջություն

 

 

3

Տիեզերք էքսկուրսիան բավականին թանկ հաճույք է, դրա համար պետք է վճարել 200 հազար դոլարից մինչև 30 մլն: Նման թռիչքներով այժմ զբաղվում է Virgin Galactic ավիաընկերությունը:

Անօդաչու թռչող սարքեր

 

 

4

ԱՄՆ ավիացիոն կառավարումը որոշում է ընդունել 2020թ.-ին ավելի քան 30 հազար անօդաչու սարք ստեղծելու մասին: Մոտ ապագայում նման սարքերը կկարողանան ոչ մեծ բեռներ տեղափոխել, առաջին բուժօգնություն ցուցաբերել, ինչպես նաև տարբեր դեպքերի վիզուալ վերլուծություն կատարել:

Համակարգչային ինտերֆեյս՝ կարգավորվող ուղեղի կողմից

 

 

5

Ուղեղի կողմից անմիջապես կառավարվող համակարգչային ինտերֆեյսներն արդեն իսկ իրականություն են, դրանք հիմնականում օգտագործում են կաթվածահար եղած մարդիկ, որոնք չեն կարողանում լիարժեք շփվել և կառավարվում են համակարգչի միջոցով:

Ֆունկցիոնալ ռեակտիվ ուսապարկ

6

Ռեակտիվ ուսապարկը արդեն իսկ գոյություն ունեցող օդային փոխադրամիջոց է, որը ստեղծվել է Jet Pack International-ի կողմից: Թռիչքի առավելագույն արագությունը կազմում է ժամում մոտ 123 կմ, իսկ բարձրությունը՝ 75 մ: Արժեքը հասնում է մինչև 100 հազար դոլար:

Խելացի տուն

 

 

7

 

Նման սարքեր արտադրողների խոսքով՝ ապագայում մենք կտեսնենք ավելին. 3D տպիչի օգնությամբ ուտելիքի պատրաստում, սառնարանով սննդի պատվիրում և մի շարք այլ օգտակար գործառույթներ:




Լրահոս