Այսօր Հիլարի Քլինթոնի 68-ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1947 թվականի հոկտեմբերի 26-ին, Չիկագոյում է ծնվել ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր (Նյու Յորք) Հիլարի Քլինթոնը: Նա ծառայել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում՝ 2009-ից 2013 թվականներին։ 2001 – 2009 թ.թ. եղել է Միացյալ Նահանգների սենատորը Նյու Յորք-ից։ Միացյալ Նահանգների 42-րդ նախագահԲիլ Քլինթոնի կինն է, իսկ 1993- 2001 թ.թ. եղել է Միացյալ Նահանգների առաջին տիկինը։ Մասնակցել է 2008 թվականի նախագահական ընտրություններին որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու։

Հիլարի Քլինթոնը ծնվել է հոկտեմբերի 26-ին, 1947 թվականին Իլինոյսում և առաջին անգամ գրավել է հանրության ուշադրությունը 1969 թ., երբ հրապարակային ելույթ ունեցավ‘ կոչ անելով պաշտպանել մարդկանց իրավունքները։ 1973 թ. ավարտել է YALE-ի իրավագիտության դպրոցը։ Որպես Կոնգրեսի իրավախորհրդատու‘ 1974 թ. տեղափոխվել է Արկանզաս, իսկ 1975 թ. ամուսնացել Բիլ Քլինթոնի հետ։ 1977 թ. զբաղվում էր անօթևան երեխաների և անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ, իսկ 1978 թ. դարձավ իրավաբանական ծառայություններ կորպորացիայի առաջին կին նախագահը։ Համագործակցելով Rose Law Firm-ի 1979 թ.‘ նա երկու անգամ նշվել է որպես Ամերիկայի ամենաազդեցիկ 100 իրավաբաններից մեկը։ Եղել է Արկանզասի առաջին տիկին 1979 -1981 թթ. և 1983 -1992 թթ.: Այս ընթացքում զգալի ներդրում է ունեցել Արկանզասի կրթական համակարգի բարեփոխման գործում։ Անդամակցել է Wal-Mart Stores-ի տնօրենների խորհրդին եւ մի շարք այլ կազմակերպություններին։

1994 թ. Միացյալ Նահանգների առաջին տիկին հանդես եկավ առողջապահական բարեփոխումներ կատարելու նախաձեռնությամբ, որը, սակայն, Կոնգրեսի կողմից հավանության չարժանացավ։ 1997 -1999 թ.թ., Քլինթոնը, այնուամենայնիվ մեծ դեր խաղաց երեխաների առողջության ապահովագրման պետական ծրագրի եւ ընտանիքների ապահովագրության ակտի ընդունման գործում։ Հասարակությունը ուրախությամբ և հետաքրքրությամբ էր հետևում առաջին տիկնոջ բարեփոխումների ծրագրերին, մինչև ամուսնական հայտնի սկանդալը։

Նյու Յորք տեղափոխվելուց հետո 2000 թ. ընտրվեց Նյու Յորքի սենատոր։ Դա նշանավորվեց նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի առաջին տիկինը դարձել էր պետական ​​պաշտոնյա։ Որպես սենատոր` Քլինթոնը աջակցում էր Բուշի վարչակազմի վարած արաքին քաղաքականությանը, սակայն դեմ էրիրաքյան պատերազմին։ 2006 թ. վերընտրվեց սենատորի պաշտոնում և մասնակցեց 2008 թվականի նախագահական ընտրություններին։ Նա պատմության ամենաշատ ձայներ հավաքած կին թեկնածուն էր՝ չնայած պարտվեց նախագահական ընտրություններում սենատոր Բարաք Օբամային։ Օբաման, դառնալով ԱՄՆնախագահ, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին նշանակեց պետքարտուղարի պաշտոնում։ Իր պաշտոնավարման ընթացքում Քլինթոնը շեշտը դրեց ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա‘ ձգտելով առավելագույնի հասցնել գերատեսչական արդյունավետությոանը և նպաստել կանանց հզորացմանը ամբողջ աշխարհում, միջպետական բոլոր խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով, լայնորեն օգտագործել տեղեկատվական ռտեխնոլոգիաները և սոցցանցերը։ Նա ԱՄՆ-ի պատմության ամենաշատ շրջագայած պետքարտուղարն է։




Լրահոս