«Ո՞ւր տարավ Ներսես Մելքոնյանն այդ մեքենան». ինչպե՞ս անհետացավ «Վերնիսաժի» գործով առեղծվածային ավտոմեքենան, և ի՞նչ էին արձանագրել տեսախցիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Վերնիսաժ» տոնավաճառում հնչած կրակոցների գործով դատական ակտ հրապարակեց: Ըստ դրա՝ մեղադրյալներ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը դատապարտվեցին ազատազրկման՝ համապատասխանաբար վեցուկես, երեք և երկու տարվա:

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը հայտարարեց, թե դատարանը կաշառվել է, գործը գնվել է,ինքը գիտի՝ որտեղ է գտվում դեպքի վայրից անհետացած BMW X6 մակնիշի մեքենան:

ArmLur.am-ի հետ զրույցում Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, վստահաբար ասաց, որ իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչև հասնեն արդարության: Մեր զրուցակցի խոսքով՝ իր որդուն տրվել է առավելագույն խիստ պատիժ, առավել ևս՟ այն հանգամանքում, երբ Վալերիկ Հովհաննիսյանը դեպքից հետո լուրջ վնասվածքներ է տարել, մի քանի անգամ վիրահատվել. «Որդիս հանցագործ չէ, ոչ էլ հետախուզման մեջ է եղել, ինչպես ասում են շատերը: Մեզ հիմա անհանգստացնում է մի բան՝ որտե՞ղ է ավտոմեքենան, ո՞ւր անհետացավ: Ինչո՞ւ այն փորձաքննության չենթարկվեց: Տղայիս ավտոմեքենայի մեջ են խփել: Ոչ մի հանգամանք էլ չի բացահայտվել: Գործն ամբողջությամբ շինծու է: Անմեղ տղային օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարի տվեցին, իսկ այդ հանցագործ Գոռ Առաքելյանին՝ 6: Ո՞վ է նման բան տեսել, նման բաներ միայն այս երկրում կարող էին լինել»,- վրդովված ասաց Վալերիկ Հովհաննիսյանի մայրը:

gor-araqelyan

Վերջինիս խոսքով՝ այն, որ իրենց ընտանիքին պատկանող ավտոմեքենան և դեպքի վայրում գտնվող տեսախցիկները դեպքի բացահայտմանը որևէ կերպ չօգնեցին, խոսում է միայն մի բանի մասին՝ գործը գնված է. «Մենք միշտ ասում էինք՝ պարո՜ն ոստիկանապետ¸ որտե՞ղ է ավտոմեքենան, ո՞ւր կորավ, ինչո՞ւ թաքցրեցիք… Կամ տեսախցիկներն ինչպե՞ս կարող էին ոչինչ չարձանագրել, չֆիքսել: Տեսախցիկները հենց այդտե՛ղ էին գտնվում, ու դրանց միջոցով ամեն ինչ կարող էին բացահայտել, անգամ վկաների կարիք չէր լինի»,- շարունակեց Լիա Հովհաննիսյանը, ապա հայտնեց, որ որդու խաչի քավոր Ներսես Մելքոնյանը՝ գործով մյուս մեղադրյալը, դավաճանել է իրենց: Ասել կուզի՝ անցել է Գոռ Առաքելյանի կողմը. «Դավաճան ընկերներ մեզ պետք չեն: Գոռ Առաքելյանը Ներսեսին էլ գնեց: Խաչի քավորն է, խաչը մտնի սիրտը, ազատվենք: Մեկը չեղա՞վ՝ ասեր՝ ո՞ւր տարավ Ներսես Մելքոնյանը այդ մեքենան: Ներսեսն էր մեքենան տարել դեպքի վայրից: Ո՞ւր կորավ, ի՞նչ եղավ»:

vernisaji-gorc3

Վ. Հովհաննիսյանի մայրը փոշմանել է, որ Հայաստան է եկել, որդուն էլ իր հետ բերել այստեղ: Նա վստահ է, որ արտասահմանում Վալերիկ Հովհաննիսյանը նման միջադեպի կիզակետում չէր հայտնվի:Իսկ ավտոմեքենայի անհետանալը Հովհաննիսյանները կապում են ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո, Գոռ Առաքելյանի աները) և իրավապահների համագործակցության հետ:

karo-karapetyan1

Ինչ վերաբերում է Վալերիկ Հովհաննիսյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելուն, մեր զրուցակիցը նշեց, որ նա չի խոսել, քանի որ չեն խոսել նաև մյուս երկու ամբաստանյալները. «նրա խոսքին ոչ ոք չէր նայի»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՟ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

vernisaj

Վալերիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն օրը ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել է Գոռ Առաքելյանի հետ: Վիճաբանության րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ՝ շուրջ 5 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ինչպես նաև՟ իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել բռնության գործադրմամբ¸ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։ Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Ներսես Մելքոնյանին։




Լրահոս