Վերջին մեկ տարում ստեղծված լավագույն տեխնոլոգիաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային շուկայում ամեն օր նոր գաջետներ և դեվայսներ են հայտնվում, որոնք կյանքը թեթևացնում են: Իհարկե, ոչ բոլոր հայտնագործություններն են հասանելի միջին եկամուտ ունեցողներին:

Այս 7 լավագույն սարքերը ստեղծվել են վեջրին մեկ տարում.

Apple iPhone 6 և iPhone 6 Plus

Աշխարհահռչակ Apple ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր նորույթը՝ iPhone 6 և iPhone 6 Plus: Երկու մոդելների միջև էական տարբերությունը միայն  4.7 և 5.5 դյույմ էկրանն է: Հավանաբար քչերն են հասցրել նկատել, որ նոր մոդելի ստեղծողները փոխել են դիզայնը: Ներկա պահին հեռախոսների արժեքը կազմում է մոտ 600 դոլար iPhone 6-ի և 800՝ iPhone 6 Plus-ի համար:

Apple Watch խելացի ժամացույց

Apple ընկերության նոր Apple Watch խելացի ժամացույցները  կառավարվում են սենսորային էկրանի միջոցով: Ժամացույցի միակ և ամենաէական թերությունը արժեքն է: Նրա արժեքը բավականին ցածր է:

Pepper ճապոնական էմոցինոալ ռոբոտ

Pepper-ը ճապոնական Softbank ընկերության կողմից ստեղված էմոցիոնալ ռոբոտ է: Տվյալ մոդելը ունակ է ոչ միայն ճանաչել, այլև արձագանքել մարդկային զգացմունքներին՝ արհեստական ինտելեկտի հաշվին: Մարդանման այս սարքի արժեքը մոտ 1500 դոլար է:

Ibis Dual Face խելացի ժամացույց

Այս ոճային ժամացույցը գործարկվում է iOS և Android համակարգերով կառավարվող գաջետների հետ: Ինչպես նաև այն հագեցած է Wi-Fi և Bluetooth տվյալների փոխանակման համար երկու մոդուլներով:

Nex Band մոդուլային թևնոց

Mighty Cast ընկերության կողմից ստեղծված այս բազմաֆունկցիոնալ թևնոցը կարելի է գործարկել որպես ֆիթնես խուզարկու, ինչպես նաև գունային կոդի միջոցով կարելի է հաղորդագրություններ ուղարկել ընկերներին:

Google Nexus 6 բազմաֆունկցիոնալ սմարթֆոն

Motorola ընկերությունը ներկայացրել է իր նոր Google Nexus 6 բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը, որը աշխատում է ОС Android համակարգի միջոցով: Այն ունի 5.9 դյույմ էկրան, 2.7 գեգահերց հաճախականությամբ պրոցեսոր, ինչպես նաև 30 մեգապիքսել բարձր որակի տեսախցիկ: Արժեքը՝ 650 դոլար:

Inspire 1 անօդաչու սարք

Inspire 1-ը ֆունկցիոնալ անօդաչու սարք է, որը հագեցած է հեռուն նկարահանելու համար նախատեսված տեսախցիկով: Այն 2.9 կգ է, իսկ թռիչքի առավելագույն արագությունը կարող է հասնել վայրկյանում 4 մետրի:




Լրահոս