Ամենախենթ համաշխարհային ռեկորդները, որոնց մասին դուք դեռ տեղյակ չեք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մարդկությունը չձգտեր նոր բարձրունքներ նվաճել, ապա դժվար է ասել, թե որ դարում մենք կլինեինք՝ քարե թե երկաթե: Կյանքը շարժվում է, և մարդիկ ձգտում են հասցնել նրա հետևից՝ նոր ռեկորդներ սահմանելով: Լավագույնները գրանցվում են Գինեսի ռեկորդների գրքում:

Տվերկերի հավաք

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում «տվերկերի» (պար) միաժամանակյա կատարման ռեկորդ է սահմանվել:

Մարդու մարմնին մեղուների առավելագույն քանակը

Չինացի Գաո Բինգոն մարմինը ծածկել է 236000 մեղուներով:

Ավտոմեքենայի մեջ մարդկանց առավելագույն քանակը

Այս տարվա մայիսին Կրասնոյարսկում ավտոմեքենայի մեջ 40 մարդ է տեղավորվել:

Հղիների համար յոգայի ամենազանգվածային պարապմունքը

2014թ.-ին Չինաստանում 505 ապագա մայրեր մասնակցել են յոգայի զանգվածային պարապմունքին:

Լողազգեստներով զանգվածային ֆոտոսեսիա

Ավստրալիական լողափերից մեկում միաժամանակ լուսանկարվել է 1010 աղջիկ

Մարդու ձեռքին գարեջրի մեծ քանակությամբ բաժակներ

Գերմանիայում Օլիվեր Ստրումփֆելը 27 բաժակ տեղափոխել է 40 մ ճանապարհով:

Մայքլ Ջեքսոնի «Thriller» երգի մասշտաբային կատարում

Մեխիկոյում Մայքլ Ջեքսոնի մոտ 12000 երկրպագուներ կատարել են իրենց կուռքի երգը: 

Սուշիից ամենամեծ նախշը

2014թ.-ին Հոնկոնգում ավելի քան 26000 սուշի 37 քառ մ տարածքով նախշ է կազմել:

Կապուչինոյի ամենամեծ բաժակը

45 սմ բարձրությամբ, 50 կգ կշռով ամենամեծ կապուչինոն պատրաստվել է Մոսկվայում:

Դեմքի մերսում անցնող մարդիկ

Այս տարվա մայիսին 1000 չինացիներ դեմքի մերսում անցան մարզադաշտերից մեկում:

Ամենաերկար եղունգները

18 տարվա ընթացքում Քրիս Ուոլթոնը աճեցրել է եղունգները, որոնց երկարությունը աջ ձեռքին 3 և ձախին 3,5 մ է:

Լողազգեստների ամենամեծ փառատոնը

2009թ.-ի նոյեմբերին այս իրադարձությունը տեղի ունեցավ Սիդնեյում:

«Վիկտորիա» ժեստը ցույց տվող մարդիկ

2015թ.-ի հոկտեմբերի 6-ին մեծ քանակությամբ մարդիկ հավաքվեցին Նյու Յորքի Կենտրոնական այգում, որպեսզի ցույց տան հաղթանակի նշանը:

Ամենաերկար համբույրը

Այս զույգն առանց դադարի համբուրվել է 50 ժամ 20 րոպե և 1 վայրկյան:

Ամենաերկար հարսանյաց զգեստը

Ռումինուհին 2750 մ երկարությամբ հարսանյաց զգեստ է կրել:

Ավտոմեքենան 5 անցում է կատարել այս հունգարացու վրայով, ով կամավոր է համաձայնվել:

Բարձերի ամենամեծ մարտը տեղի է ունեցել 2013թ.-ին

Ամենամեծ բարբեքյուն 2011թ.-ին պատրաստել է ավելի քան 30000 մարդ, այն կշռում է 14 տոննա:

Ամենաերկար շքերթը 2012թ.-ին տեղի է ունեցել Չինաստանում. չինացիները թղթից և բամբուկից ամենաերկար վիշապն են ստեղծել:




Լրահոս