ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մուսուլման կանանց համար հարմարավետ է փարանջա կրել, քանի որ կարիք չկա անհանգստանալ դիմահարդարման համար. գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Նյու Հեմփշիրում հանդիպման ժամանակ Թրամփը պատմել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պարտադրել իր տեսակետը Մերձավոր Արևելքի երկրներին: Նա որպես օրինակ է բերել բուրկա կրելու բազմաթիվ մուսուլման կանանց ցանկությունը և բացատրել, որ նրանց համար առավել հարմար է, քանի որ կարիք չկա մտածել դիմահարդարման առկայության կամ բացակայության մասին:
«Եթե ես կին լինեի, ապա չէի մտահոգվի դիմահարդարման համար: Ես պարզապես կասեի. «Ես պատրաստ եմ, սիրելի’ս, գնացինք»: Դա ճիշտ է»,-հավելել է Թրամփն իր ելույթի ժամանակ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան