ԹՈ՛Ւ, ԹՈ՛Ւ, ԹՈ՛Ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս պահի դրությամբ ՀՀ բժշկական կենտրոններում բոտուլիզմով հիվանդներ չկան: Նրանք դուրս են գրվել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից: «Բոտուլիզմի դեպքերը մարում են: Նոր հիվանդներ դեռ չունենք: Բոլոր հիվանդները դուրս են գրվել: Սեզոնն արդեն ավարտվում է, դիմողներ էլ չկան: Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ…»,-նկատեց Լ. Գաբրիելյանը: Վերջինիս խոսքով՝ այս տարի բոտուլիզմից մահացել է 3 հոգի: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փետրվարի 20-ին արձանագրված բոտուլիզմի դեպքը մահվան ելք էր ունեցել: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 92-ամյա մոր եւ 70-ամյա դստեր կյանքը:




Լրահոս