Գեղեցկությունը բավականին լայն հասկացություն է: Յուրաքանչյուրն իր ճաշակն ու նախընտրությունն ունի: Բացի այդ` գեղեցկություն հասկացությունն էականորեն տարբեր է աշխարհի մի շարք մշակույթներում:
Գեղեցկության այս չափանիշները մեզանից շատերի համար տարօրինակ են թվում: Մի երկրում սեքսուալ են համարվում ծուռ ատամները, մյուսում՝ ծգվող շուրթերն ու դեմքի վրա դաջվածքները և այլն:
Վիրակապեր
Իրանում սեքսուալ է համարվում ուղիղ քիթը: Եվ պլաստիկ վիրահատության մի շարք բուժհաստատություններ պատրաստ են օգնել կանանց լուծել այդ խնդիրը: Ընդ որում, նման վիրահատությունը ցույց է տալիս կնոջ բարձր դիրքը, քանի որ նա գումար ունի նման վիրահատության համար: Եվ այդ իսկ պատճառով իրանցի կանանց շրջանում նորաձև են դարձել վիրակապերը, եթե նույնիսկ նրանք վիրահատություն չեն կատարել:
Դեմքի վրա դաջվածքներ
Տղամարդիկ նույնպես ձգտում են գրավիչ տեսք ունենալ և առավել առնական թվալ: Նոր Զելանդիայում մաորի ցեղի տղամարդիկ դեմքը ծածկում են հատուկ դաջվածքներով՝ ասեղի և թանաքի միջոցով:
Երկար վիզ
Մյանմաում և Թայլանդում պադուանգ ազգի ներկայացուցիչների մոտ կանացի գեղեցկության չափանիշ է երկար վիզը: Դրա համար 5 տարեկան հասակից աղջիկների վզին հատուկ նորաձև օղակներ են հագցնում:
Ոտքերի վիրակապումը
Միջնադարյան Չինաստանում կանանց ոտքերը վիրակապում էին: Այդպիսով ոստնաթաթը ձևավորվում էր այնպես, որ ոտքն ավելի փոքր էր երևում: Նման գործողության արդյունքում կանայք նույնիսկ չէին կարողանում տեղաշարժվել: Բարեբախտաբար, XX դարում այս ավանդույթն աստիճանաբար անհետացավ:
Երկար ականջօղեր
Քենիայի և Տանզանիայի բնակիչները գեղեցիկ են համարում երկար ականջօղերը: Դրա համար ծանր օղեր են կրում, որը լայնացնում է ականջը: Նման ականջօղեր կրում են նաև տղամարդիկ:
Ձգվող շուրթեր
Մուրսի ցեղը, որը բնակվում է Եթովպիայում, նույնպես սիրում է դեֆորմացնել մարմնի մասերը: Որքան մեծ է նման սկավառակը, այնքան ավելի հմայիչ են համարվում կանայք: Այն տեղադրելու համար մուրսի ցեղի ներկայացուցիչները ստիպված են լինում հեռացնել ստորին 2 կամ 4 ատամները:
Սպիներ
Մեկ այլ եթովպիական ցեղի մոտ սեքսուալ են սպիները: Կանայք և տղամարդիկ իրենց մարմինը զարդարում են սպիներով դանակի կամ ապակու միջոցով:
Ճարպակալում
Այն ժամանակ, երբ ժամանակակից նորաձևությունը նիհարություն է քարոզում, մի շարք երկրներում առավել գրավիչ են համարվում փարթամ մարմնով կանայք: Մավրիտանիայում աղջիկներին հատուկ սնունդ են տալիս չաղանալու համար:
Ծուռ ատամներ
Ճապոնացի տղամարդիկ համարում են, որ ծուռ ատամները գրավիչ են: Սա ասոցացվում է երիտասարդության հետ: Ճապոնացի ատամնաբույժները առաջարկում են նորաձև ժպիտ հաղորդել կանանց 400 դոլարով:
Սպիտակեցված մաշկ
Թայլանդում գրավիչ է համարվում սպիտակեցված մաշկը: Սակայն նման պրոցեդուրաները բավականին թանկ են, ընդ որում, կարող են մի շարք մաշկային և երիկամային խնդիրներ առաջացնել: Սակայն նորաձևությանը հետևողներին նման ռիսկերը չեն կանգնեցնում:
Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը