Արագածոտնում ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակներ նախարարություն մարտի 26-ին՝ ժամը 03.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի “Տառերի պուրակ”-ի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 04.32-ին փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել “Նիսան Պատրու” մակնիշի 50UL001 պետհամարանիշով (վարորդ՝ Լազար Նավասարդյան) և  “Նիսան Պատֆայնդեր” մակնիշի 020UU02 պետհամարանիշով (վարորդ՝ Շավարշ Գրիգորյան) ավտոմեքենաները:
 




Լրահոս