Հայկական ժամանակ թերթը գրում է. «Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
Երեկ, պատասխանելով ՀԺ-ի թղթակցի հարցին, ասել է մերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ հավելելով. «Մկրտումյանը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, միացված է արհեստական շնչառական ապարատին»։ Բժիշկն ասել է, որ Մհեր Մկրտումյանի կյանքին վտանգ է սպառնում։ Վրաերթից տուժած Մկրտումյանի կնոջ Գայանե Մկրտումյանի վիճակը գնահատվում է ծանր, նա նույնպես գանգուղեղային վնասվածք է ստացել։ Ամուսիններին վրաերթի է ենթարկել 35-ամյա Հայկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով։ Նա փախուստի չի դիմել։ Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել, երբ ամուսինները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրևի մասից։ Սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։