ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ-ում հոկտեմբերի 27-ին` ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խմ ծավալով:
Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Մաքրման աշխատանքների ավարտից հետո նույն վայրում` ժամը 22:30-ի սահմաններում, կրկին տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 50 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Ճանապարհաշինարարները կատարել են մաքրման աշխատանքներ, և գիշերը` ժամը 02:00-ի դրությամբ, երթևեկությունը տվյալ հատվածում դարձել է երկկողմանի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն