Քննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ· ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Էդգար Հարությունյանը,նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին,գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Ալեքսանյանին, կատարել է սուտ մատնություն:

Մասնավորապես՝ Է. Հարությունյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող՝ զենքի գործադրմամբխուլիգանություն կատարելու գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելու ժամանակ հայտարարելէր, թե ինչպես իր նախաքննական ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ՝ ստորագրությունները և ձեռագիր գրառումները կեղծված են:

Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում՝ Էդգար Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քննիչ Էդգար Ալեքսանյանին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու մեջ՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, թե, իբր, 2014 թվականի մայիսի 25-ին իրեն որպես վկա հարցաքննելու արձանագրությունը չի ընթերցել, դրանում անձամբ ոչինչ չի գրել:

Հաղորդման կապակցությամբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Է. Ալեքսանյանի վարույթում քննված քրեական գործով վկա Է. Հարությունյանի հարցաքննության արձանագրությունը կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Հարությունյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ քննիչ Էդգար Ալեքսանյանի կողմից կազմված արձանագրությունում վկայի բոլոր ստորագրությունները, ազգանունները, ինչպես նաև ձեռագիր գրառումները կատարվել են Էդգար Հարությունյանի կողմից:

Էդգար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնողդատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն




Լրահոս