ՌԴ Պետդումայի շենքում ռումբ են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդումայի շենքում ինքնաշեն պայթուցիկ նյութ են փնտրում. փոխանցում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը:

Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական իրավունք» շարժման առաջնորդ Պավել Պյատնիցկին:

«Ես մտա Պետդումա, տեսա, որ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ամբողջական համազգեստով, սաղավարտներով ու ինքնաձիգներով դուրս են վազում շենքից: ԴԱԾ աշխատակիցներից մեկը ռադիոկապով տեղեկացնում էր, որ անհայտ մեկը ձերբակալվել է, անցկացվում են ինքնաշեն պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքները»,- ասել է Պյատնիցկին:

Նրա խոսքերով` տարհանում չի իրականացվել:

Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնվում:




Լրահոս