Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին և նրա խորհրդական Սաշա Բորովիկը, ովքեր համաձայն չեն Օդեսայի քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ, հանրահավաք կկազմակերպեն, փոխանցում է «Радио Свобода»-ն:
Օդեսայի քաղաքային ընտրական հանձնաժողովը երեքշաբթի օրը հայտարարել էր Օդեսայի գործող քաղաքապետ Գենադի Տրուխանովի հաղթանակի մասին: Սաակաշվիլիի կողմնակիցները ընտրությունները կեղծված են հայտարարել:
«Այսօր քաղաքային ընտրությունների կեղծարարները «կանաչ մարդուկների » արագությամբ գրավել են Օդեսայի քաղաքապետարանը: Ես հրավիրում եմ բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին, որոնցից գողացել են ընտրելու իրավունքը, հավաքվել Տրոիցկի 43, ժամը 18.00-ին և կոմիտե ստեղծել գողերի դեմ, որը կօգնի բարելավել քաղաքացու վիճակն ու դադարեցնել քաղաքի թալանը»: Սաակաշվիլին այս հայտարարությունը տարածել է ֆեյսբուքի իր էջում:
«Մենք գիտենք, որ փորձում են խաբել մեզ և գողանալ Օդեսայի ապագան: Հին կեղտոտ խաղերը չեն անցնի: Օդեսան ազատ է լինելու»,-ասվում է ֆեյսբուքում հանրաքվեի հայտարարության մասին միջոցառումների էջում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան