Հրապարակ. Գլխավոր դատախազը հիմա էլ թանգարան է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում հոգեւոր-մշակութային գործունեությամբ:
Ընդամենը ոչ վաղ անցյալում Ապարանի ճանապարհին 33 մետրանոց երկաթյա խաչ կանգնեցրեց, հիմա էլ նախատեսում է՝ կրկին Ապարանում, ,տառերիցե քիչ հեռու, թանգարան կառուցել, որտեղ կցուցադրվեն այնպիսի նմուշներ, որոնք մինչ այդ որեւէ այլ տեղ ցուցադրված չեն եղել: Նախագիծն արդեն քննարկման փուլում է, ճարտարապետներն աշխատում են:
Նույն տարածքում, քիչ ավելի հեռու, բերդաքաղաք կառուցելու մի նախագիծ էլ հայտնի Ղարիբյան եղբայրներից մեկն ունի՝ Վարշամ Ղարիբյանը, ով մտերիմ է գլխավոր դատախազի հետ: Այնտեղ, վերջինիս խոսքով, ցուցադրվելու է ամբողջ հայկական մշակույթը, արհեստագործությունը եւ հիմնականում նախատեսված է լինելու զբոսաշրջիկների համար, ովքեր, այցելելով բերդաքաղաք, հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ հայկական մշակույթին: Կլինեն հյուրանոցներ, ռեստորաններ, հին հայկական ծեսերի ու ավանդույթների ցուցադրություն:
Բայց Ղարիբյանն ասում է, որ սա դեռ միտք է, որը թղթին չի հանձնվել՝ հսկայական միջոցներ են հարկավոր, ներդրումներ: Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս փորձում է դրսից ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել կամ էլ ներդրողներ գտնել, ովքեր “մոտ կգան այդ նախաձեռնությանը”:




Լրահոս