ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Լոռի» մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Լոռի» մասնաճյուղը վերանորոգումից և արդիականացումից հետո պատրաստ է հաճախորդներին տրամադրել Բանկի համակարգում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով:

«Լոռի» մասնաճյուղի վերաբացումը մասնաճյուղային ցանցի անընդհատ զարգացման և կատարելագործման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից նախաձեռնված և իրականցվող հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականցվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման, տեխնիկական վերազինման համալիր միջոցառումներ: Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար:

unnamed (1)

Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև իրականացնել վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

Բանկի՝ կանխիկի ընդունման տերմինալներով գործարքներ կատարելու ժամանակ Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Մասնաճյուղը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 22ա հասցեում:

unnamed (6)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (5)




Լրահոս