Այսօր ԱԺ հերթական քառօրյայում ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ ՀՅԴ խմբակցության քվեարկությունը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթին, պայմանավորված է լինելու նրանով, թե օրենքի հեղինակները կընդունեն ՀՅԴ առաջարկները, թե ոչ:
«Վերջին անգամ եմ ասում բոլոր հիվանդ ուղեղների համար: Եթե 1990թ-ից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե 10 տոկոս ունենային անկախություն կերտած սերնդի բարոյական արժեքները, նվիրվածությունն ու ազնվությունը, մենք բոլորովին այլ երկրում կապրեինք: Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողները ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն, որովհետև եթե այդ հանրապետությունը չստեղծվեր, ոչ երկրորդը կլիներ, ոչ՝ երրորդը, և դուք էլ ոչինչ չէիք կառավարի:
Հիմա՝ նրանաց մասին, ովքեր իրենց ճշմարտության միակ կրողն են համարում, ովքեր համարում են, որ իրենք ճշմարտության պորտի վրա աճած բշտիկ են, ոքեր կարծում են, որ բոլորը սխալ են, իսկ իրենք՝ միակ ճիշտը: Նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել, և որքան հնարավոր է՝ շուտ, հետո, սովորաբար ուշ է լինում»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: