«Չելսի»-ի ավագը կարող է տեղափոխվել Քաթար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաթարական ակումբներից մի քանիսը հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերիի ծառայություններով:  «Ալ Արաբի» ակումբը պատրաստվում է առաջարկ անել ֆուտբոլիստին:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ձոլան Թերիին տեղափոխության առաջարկ կանի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ լրանա լոնդոնյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:

«Ջոն Թերին մեծագույն ֆուտբոլիստ է և «Ալ Արաբի»-ն հետաքրքրված է նրա ծառայություններով: Տեսնենք, թե ինչ կկատարվի»,- Sky Sports-ը մեջբերում է քաթարական ակումբի նախագահի խոսքը:




Լրահոս