Ոստիկանությունը պարզում է երեկ Նոր Նորք վարչական շրջանում հնչած կրակոցների հանգամանքները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել է կրակված 1 պարկուճ, ինչպես եւ արյան հետքեր: Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել է “ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք”: Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում եւ ի վիճակի չէ հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: