Թբիլիսիում կվերաօծվի Սուրբ Գևորգ եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, ընդառաջ Վիրահայոց թեմի հրավերին, հոկտեմբերի 30-ին կմեկնի Վրաստան: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:




Լրահոս