Վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված խոսակցությունները չեն վերանա, քանի դեռ ընտրությունների հանդեպ մեզ մոտ վստահություն չի առաջացել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Որ այդ վստահությունը չկա, դա փաստ է: Այդ անվստահության պատճառներից մեկն էլ իշխանության կողմից կատարվող քայլերն են: Չի կարող որևէ մեկն ընտրական իրավունքից զրկվել: Ակնհայտ է, որ ամենագլխավոր իրավունքն ընտրական իրավունքն է: Այս հարցը պետք է լուծվեր, և այս հարցի լուծման մեխանիզմներն են քննարկվում», – նշեց Ռուստամյանը:
Նրա խոսքով` «Նույնականացման քարտերի մասին» և «Ընտրական օրենսքրքում» կատարվելիք փոփոխությունները կարևոր են: Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք չորս տարբերակ են առաջարկել` սկսած թանաքոտումից, որը հնարավորություն կտա վերահսկողություն սահմանել:
Մանրամասները` տեսանյութում.