Երբ մարդը մատը թանաքոտում է, հետո ինչով էլ լվանա, կա սարք, որը ցույց է տալիս` նա քվեարկությունը կատարել է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով նույնականացման քարտերով քվեարկության ժամանակ վերահսկողություն սահմանելու մեթոդներին, այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով` իշխանությունները պահեստում ունեն 500 հազար ձայն, իսկ նույնականացման քարտերի միջոցով դրանց թիվն ավելանալու է: Մանուկյանն ընդգծեց, որ իշխանությունների մոտ պակասել են գումարը, վարչական մեխանիզմները և ցանկությունը:
«Փող շատ չեն բաժանի, քանի որ գիտեն, որ շատերը վերցնում և չեն քվեարկում: Մոտիվացիա նույնպես չկա, արդյունավետությունը պակասել է, և պետական ապարատը, լծակ ունեցող անձինք չեն ուզում, որ այս Սահմանադրությունն անցնի», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում.