Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվատովո քաղաքում, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ, փորձում են պայքարել զինամթերքի պահեստում բռնկված սարսափելի հրդեհի դեմ: Զինամթերքի պահեստը գտնվում է բնակելի շենքերի մոտակայքում ու չի դադարում վառվել արդեն 13 ժամ շարունակ: Իսկ հրդեհը հանգցնել դեռևս չեն սկսել, քանի որ անօգուտ է ու ոչ ապահով, չէ որ արկերը շարունակում են պայթել:
Իսկ մինչ այդ կան արդեն առաջին զոհերը. ուկրաինացի փրկարարների խոսքերով` զոհվել է 2 մարդ:
Զոհերը գտնվել են խանութում, որի վրա է ընկել պայթուցիկ զինամթերքը, իսկ այդպիսի պայթուցիկների թիվը պահեստում շուրջ 3,500 տոննա է, ընդ որում, խոսքը «Գրադ», «Սմերչ», «Ուրագան» տիպի հրթիռային կայանքների մասին է: Պահեստում նաև հրթիռային վառելիք կա, այդ պատճառով էլ պայթյունները չափազանց ուժեղ են լինում:
Տուժածները 4 են` ոստիկաններ ու զինվորականներ: Վտանգավոր շրջաններից սկսել են տարհանել մարդկանց, իրենց տները ստիպված է լքել 20 հազար մարդ: