![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/benzema.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման դարձյալ սկսել է մեքենա վարել, թեև զրկված է վարորդական իրավունքից:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պետավտոտեսուչները կանգնեցրել են, երբ նա ռեստորանից վերադառնում էր տուն: Վարորդական իրավունքը ցույց տալու խնդրանքին Բենզեման ոստիկաններին է փոխանցել այլ փաստաթուղթ՝ նշելով, որ դա ժամանակավոր վարորդական իրավունք է:
Հիշեցնենք, որ թույլատրված արագությունը գերազանցելու համար Բենզեման 8 ամսով զրկվել էր վարորդական իրավունքից: