Խամես Ռոդրիգեսը վնասվածքից չի վերականգնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը չի մասնակցի «Լաս Պալմաս»-ի դեմ Պրիմերայի 10-րդ տուրի խաղին:

AS-ը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկանում ռիսկի դիմել և սպասում է, որ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը լավ մարզավիճակ ստանա ազդրի վնասվածքից հետո: Խամեսը խաղադաշտից բացակայում է օգոստոսից:

«Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման, Պեպեն ու Դանիել Կարվախալը լիովին վերականգնվել են և պատրաստ են «Լաս Պալմաս»-ի դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 31-ին Մադրիդում:




Լրահոս