ԵՀՄՖ պատվիրակությունը մասնակցեց Վերոնայում կայացած IV Եվրասիական ֆորումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-23 Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի ունեցավ IV Եվրասիական ֆորումը, որը Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ կազմակերպել էր «Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը» և «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիան:

Այս ֆորումը համախմբում էր Եվրոմիության և Եվրասիական միության նախարարություններին,  խոշորագույն բանկերին և ընկերություններին՝ նպատակն ունենալով խիստ ակտիվացնել նրանց միջև համագործակցությունը: Որպես տեղեկատվություն նշենք, որ տարիներ առաջ Ֆորումը իր գոյությունը սկսելով 100 մասնակիցներով, այսօր իր մեջ ներառում է շուրջ 700-ից առավել եվրոպական կազմակերպություններ, հետևաբար արդեն այդ աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում «Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը» և «Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոնը» (PANAP), որոնց ղեկավարն է դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Հայկական պատվիրակության մաս էին կազմում Հասմիկ Գաբրիելյանը(Սլովակիա), փոխնախագահ Հարություն Առաքելյանը (Չեխիա), Գուրգեն Հակոբյանը և Աշոտ Գևորգյանը (ՌԴ):

Ֆորումը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում և արդեն համարվում է եվրոպական արևելքի և արևմուտքի երկխոսության ազատ հարթակ, որտեղ բացեիբաց ներկայացվում են կարծիքներ Եվրոպայի անվտանգ ապագային նպաստող քաղաքական երկոսության, տնտեսական փոխշահավետ խոշորամասշտաբ նախագծերի և գնահատականների մասին:

Պատկերավոր լինելու համար ներկայացնում ենք Ֆորումի բանախոսների ոչ լրիվ ցանկը.

-ԻՆՏԵՍԱ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆալլիկո,

-Իտալիայի սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Մարիա Էլենա Բոսկի,

-Եվրոպական հանձնաժողովի էքս-նախագահ  Ռոմանո Պրոդի,

-Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդի,

-Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայա,

-Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկով,

-Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մինկևիչ,

-իտալական “Finmeccanica Group” ընկերության գլխավոր տնօրեն Մաուրո Մորետտի,

-«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչին,

-Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյան,

-Իտալիայի կառավարության պետքարտուղար Սանդրո Գոցցի,

ինչպես նաև նախարարներ, նահանգապետեր, եվրոպական և Եվրասիական տնտեսական միության քաղաքական, հասարակական, գործարար շրջանակների բարձրաստիճան բազմաթիվ այլ ներկայացուցիչներ:

Բազմաթիվ էին ԵՀՄՖ պատվիրակության հանդիպումները և պայմանվորվածությունները հետագա համագործակցության տեսանկյունից: Առանձնակի հիշարժան էին դոկոր Աշոտ Գրիգորյանի հանդիպումները  Եվրոպական հանձնաժողովի էքս-նախագահ  Ռոմանո Պրոդիի, դեսպան և հասարակական գործիչ Սերգեյ Յաստրժեմբսկու, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի և այլ անձանց հետ: Ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ PANAP-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի, ինչպես նաև Սվերդլովսկի, Մուռմանսկի, Խանտի-Մանսիսկ նահանգապետերի միջև՝  Եվրոպական ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:

Իրավամբ Ֆորումի աշխատանքները կազմակերպված էին  բարձր մակարդակով և բարձրաճաշակ իտալական մշակութային ծրագրերով, որն էլ երկար կհիշվի մասնակիցների կողմից:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Վերոնա, Իտալիա

23 հոկտեմբեր 2015թ




Լրահոս