Հանրաքվեի անցկացման քվորումը ցածր է, պետք է գնալ և դեմ քվեարկել. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այն կարծիքին է, որ պետք է գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեմ քվեարկել: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ հանրաքվեի անցկացման քվորումը շատ ցածր է և, հետևաբար, չմասնակցելը կոմֆորտ պայմաններ կստեղծի «այո»-ի կողմնակիցների համար:

Պատգամավորը չցանկացավ գուշակություն անել` իշխանությանը կհաջողվի՞ ապահովել փոփոխությունների անցկացման համար անհրաժեշտ 700 հազար ձայնը, թե` ոչ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս