Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ “Եռաբլուր” պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ Անհայտ զինվորի հուշաքարին:




Լրահոս