Իշխանություններն իսկապես գնում են վա-բանկի, ցայտնոտային վիճակում են. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նույնականացման քարտի մասին օրենքը» լայն հնարավորություն է ընձեռելու իշխանություններին բազմակի քվեարկությունների համար: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով` սա իշխանությունների կողմից հերթական քայլն էր` ընտրակեղծարարություն ապահովելու համար:

«Իշխանությունն այլևս այնպիսի ցայտնոտային իրավիճակում է,  որ ինքը մարտի մեջ է նետել իր ամբողջ ռեսուրսը: Իշխանություններն իսկապես գնում են վա-բանկի և դրանով ապացուցում են, որ տեղի է ունենում ընդամենը իշխանության պահպանության գործընթաց», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս