«Իշխանությունները միշտ էլ վախենում են, գիտեն իրենց վարկանիշը. Զոյա Թադևոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելը և բոյկոտելը ոչինչ չի տա, որովհետև իշխանությունները կանեն այն, ինչ ցանկանում են, կնկարեն ինչ իրենց պետք է: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

Նրա խոսքով` պետք է անպայման գնալ հանրաքվեի և «ոչ» քվեարկել: «Իշխանությունները միշտ էլ վախենում են, միամիտ չեն, գիտեն իրենց իրական վարկանիշը: Դրա համար էլ այսքան անհանգստացած են իրենց ուղեղը զբաղված է զարտուղի ճանապարհներ որոնելով», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս