Ավտովթար Արմավիրի մարզում. կա վիրավոր. (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 26-ամյա Արտյոմ Հարությունյանը, վարելով BMW X6 մակնիշի 01 PP 777 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է 55-ամյա Ռաֆիկ Կարապետյանի վարած KAMAZ 55 11 մակնիշ 27 ՍԼ 714 համարանիշի ավտոմեքենային: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս