Վարդան Մինասյանը վերահաստատվեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումի քննարկումը, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրի, ամսաթվի և օրակարգի հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Մ-21, Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական կազմերի հաստատումը:
 
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը մերժեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը և վերահաստատեց Վարդան Մինասյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:




Լրահոս