
ՌԴ Ուֆա քաղաքում կնոջը կասկածում են 11-ամյա որդուն սպանելու եւ մասնատելու մեջ: Նա անձամբ է ներկայացել ոստիկանություն եւ խոստովանել կատարածը: Ինչպես գրում է Rosbalt-ը, մարտի 24-ի գիշերը կինը չի կարողացել ինտերնետ մտնել եւ պարզել է, որ ցանցն անհասանելի է, քանի որ 11-ամյա որդին փոխել է համակարգչի կարգավորումները: Մայրը որոշել է պատժել երեխային եւ գրտնակով մի քանի հարված է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին: Ստացված վնասվածքներից երեխան մահացել է: Այդ ժամանակ կինը մասնատել է երեխայի մարմինը եւ թաքցրել տնից ոչ հեռու գտնվող մառանում: