«Լիվերպուլ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկ շաբաթ ժամանակ է ստացել՝ իրավիճակը կարգավորելու համար:
Մոուրինյոն ընդամենը 2 խաղ ունի, որոնց արդյունքից է կախված «Չելսի»-ում նրա հետագա աշխատանքը:
ESPN-ն հայտնում է, որ տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարներն արդեն բանակցություններ են սկսել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ՝ միջնորդների օգնությամբ: