Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դեմ բողոքի նամակ է հղել Պորոշենկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որում խնդրում է արձագանքել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հեղափոխական կոչերին, գրում է Взгляд.ru-ն:

Իրակլի Ղարիբաշվիլին իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Սաակաշվիլիի և նրա կողմնակիցներ՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գեորգի Բոկերիայի և «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի՝ հայրենիքում հեղափոխության շուրջ հայտնի խոսակցությունների բովանդակության հետ:

Ինչպես նշել է նամակում Վրաստանի վարչապետը, սա չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին:

Իր հերթին Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին կոչ է արել Ուկրաինայի նախագահին արձագանքել Իրակլի Ղարիբաշվիլիի նամակին:

Վրացական դիվանգիտությունը Սաակաշվիլիի կոչերը որակել է որպես «միջամտություն Վրաստանի ներքին գործերին»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս