iPhone-ի անսովոր պատյանները շարունակում են զարմացնել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սմարթֆոններ արտադրողները վերջին շրջանում մեծ ուշադրություն են հատկացնում ոչ միայն դրանց դիզայնին, այլև` էկրանի ամրությանը: Սրա մասին են վկայում iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը, որոնք պատրաստված են ամուր ալյումինե խառնուրդից և բրոնզից:

Եվ եթե այսպես շարունակվի, ապա պատյանները կվերանան շուկայից: Սակայն վերջին շրջանում հանդիպում են ամենատարօրինակ և անսովոր պատյանները:

Կրծկալ-պատյան

JoeyBra աքսեսուարը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե թաքնվում եք հետախուզումից կամ գողության փորձի ժամանակ: Մնացած դեպքերում նման արտադրանքի օգտակարությունը բավականին կասկածելի է: Հատկապես հետաքրքրական է, թե ինչ պետք է անեն կանայք, եթե հեռախոսը զանգի հասարակական վայրում:

1

 

Գանտել-պատյան

ToneFone աքսեսուարը կարելի է օգտագործել մկանները մարզելու համար: Այն կշռում է կես կգ-ից պակաս և արժե 36 դոլար:

2

 

 

Ձեռք-պատյան

Dokkiri Hand iPhone Case-ը ստեղծված է մարդու ձեռքի ձևով: Աքսեսուարը երկու տարբերակ ունի՝ մեծահասակ կնոջ և երեխայի ձեռքի չափով:

3

 

Գործիքներով պատյան

In1 Multi Tool Utility Case-ը հագեցած է փոքր գործիքներով: Սա կյանքի տարբեր իրավիճաների համար նախատեսված պատյան է:

4

 

Կրակայրիչով և բացիչով պատյան

Այս աքսեսուարի ստեղծողները համարում են, որ ժամանակակից մարդու համար դժվար է իր հետ ավելորդ իրեր վերցնել, և այդ իսկ պատճառով սա լավ որոշում է մեկ արտադրանքի մեջ տարբեր իրերի համատեղման համար: Cigarette Lighter Cover-ի միջոցով կարելի է հեշտորեն բացել գարեջրի շիշն ու ծխախոտ ծխել:

5

 

Ռետրո-պատյան

Այս աքսեսուարները հարմար են նոստալգիա ապրողների համար:

6

 

Խեցգետին պատյան

Lobster Mobile Telephone Case պատյանը խեցգետնի տեսք ունի: Արտադրողները անկեղծ խոստովանում են, որ այն անօգուտ աքսեսուարի օրինակ է:  8

 

Օծանելիք-պատյան

Աշխարհում առաջին հիբրիդն է՝ օծանելիքի և հեռախոսի: Բացի այս տարօրինակ ֆունկցիայից` աքսեսուարն այլ առավելություններ չունի:

9

 

Ատրճանակ-պատյան

Այն արդեն իսկ հասցրել է քննադատել Նյու Ջերսիի և Նյու Յորքի ոստիկանությունը:10

 

Բետոնե պատյան

Կորեացի արտադրողներն են ստեղծել բետոնե այս պատյանը: Նրանց խոսքով՝ պատյանը կրկնում է լուսնի մակերեսի հյուսվածքը:

11

 

Սանր-պատյան

Այն նախատեսված է սելֆիի սիրահարների համար, ովքեր գեղեցկանում են լուսանկարվելուց առաջ:

12

 

Բանան-պատյան

Այն կոչված է ուշադրություն գրավել:

13

 

Քթով պատյան

Ոչ ստանդարտ իրերի սիրահարների համար է:

14

 

Արհեստական մորթիով պատյան

Այն աղջիկների համար է, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն և ցանկանում են ճոխ տեսք տալ հեռախոսին:

15

 

 

Էլեկտորանային ծխախոտով պատյան

16

 

Կիսավարտիք պատյան

17

 

«Հավի ոտք»-պատյան

Ստեղծված է Kentucky Friend Chicken արագ սննդի ցանցի փիար-արշավի շրջանակներում:

18

 

Էլեկտրաշոկեր-պատյան

Այն կպաշտպանի հանցագործների հարձակումներից:

19

 

Հացի հոտով պատյան

 

20

 

Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը 




Լրահոս