ՌԴ ԱԻՆ-ը Տուլայի մոտ «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարից հետո թեժ գիծ է բացել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի գլխավոր վարչության կայքում։ Մոսկվա-Երեւան ավտոբուսը երեքշաբթի գիշերը կողաշրջվել էր Տուլայի մարզի Մ4 «Դոն» մայրուղու վրա։ Կա 7 զոհ, 34 վիրավոր։
«ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում հեռախոսային թեժ գիծ է բացվել՝ 8(4872)21-16-09»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Նշենք, որ թեժ գիծ էր բացվել նաև ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:
Ռուսական լրատվամիջոցներն առաջին տեսանյութերն են հրապարակել վթարի վայրից: Զոհերի ինքնությունը դեռ պարզվում է: