Ավտովթար Սյունիքի մարզում. հայտնաբերվել է երկու մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ ՃՏՊ–ի հետեւանքով մեքենայի վարորդը` 1984 թվականին ծնված Վ. Բ.–ն տեղում մահացել է։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւոր Հ. Գ.-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից. փրկարարների օգնությամբ տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ»,– ասված է հաղորդագրությունում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են նաեւ, որ հիվանդանոցում բժիշկները արձանագրել են 36–ամյա քաղաքացու մահը։




Լրահոս