Տուլայում վթարված ավտոբուսի 2 հայ վարորդներին ոստիկանություն են տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայում վթարի ենթարկված Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի երկու վարորդներին ոստիկանության բաժանմունք են տարել: Իրավապահները հարցաքննում են վերջիններիս՝ դեպքի մանրամասները պարզելու համար, հայտնում է Տուլայի տարածաշրջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Անդրեյ Յարցևը, փոխանցում է Росбалт.ru-ն:

Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի 44-ամյա վարորդ Գարիկ Նորիկի Հարությունյանը, չի կարողացել կառավարել ավտոբուսը, որի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի ձախ գիծ, որտեղ բախվել է մետաղյա արգելապատնեշին: Դրանից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, որտեղ կրկին բախվելով մետաղյա արգելապատնեշին, կողաշրջվել է աջ կողմով:

Դիտարկվում է ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, ինչպես նաև այն, որ վարորդը քնել է ղեկին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս