Հայտնի են դարձել Մոսկվա-Երևան ողբերգական ավտովթարի զոհերի անունները (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է.

1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.),

2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),

3. Հրաչ Բադալյան,

4. Գագիկ Ստեփանյան,

5. Վաղուշ Ստեփանյան:

6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (ծնվ. 1970 թ.),

7. Հակոբ Ալիխանյան:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 03:08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 1-ը Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է (ծնվ. 1947 թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում:

 




Լրահոս