Ուտել, թե չուտել միս` դա ամեն մարդու սուբյեկտիվ որոշումն է: Սակայն բավականին շատ են վեճերը բուսակերության հարցի շուրջ, քանի որ շատերը գտնում են, որ սպիտակուցները շատ են անհրաժեշտ օրգանիզմի կենսունակությունն ապահովելու համար:
Fishki.net կայքը պատրաստել է այն սպորտսմենների ցուցակը, ովքեր հրաժարվել են մսից` իրենց մարզավիճակն ավելի բարելավելու նպատակով:
1. Իլյա Իլյին, ծանր ատլետիկա
2. Պատրիկ Բաբումյան, բոդիբիլդինգ
Բաբումյանը հայ ռեկորդսմեն է, պրոֆեսիոնալ բոդիբիլդեր, ով ծնվել է Իրանում և այժմ ապրում է Գերմանիայում: Նա բազում տարիներ աշխատել է իր կազմվածքի և մարզավիճակի վրա` հասնելով զարմանալի արդյունքների:
2011-ին նա ճանաչվեց «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը, 2012-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Տորոնտոյում կայացած բուսակերության փառատոնին Պատրիկը աշխարհի ռեկորդ սահմանեց` 555,2կգ-ը տանելով 10մ. մինչ այդ դա ոչ մի մազիկի չէր հաջողվել: Այդ ամենով հանդերձ` նա շարունակում է բուսակերությամբ պահպանել իր մարզավիճակը:
Բաբումյանը բուսակեր է դարձել 2005-ին:
3. Ֆրենկ Մեդրանո, բոդիբիլդինգ
Շատերը կզարմանան, թե ինչպես կարելի է բուսակերությամբ այսքան մկան ունենալ, բայց այս մարզիկն իսկական բուսակեր է:
Մինչև 30 տարեկանը Մեդրանոն նաև միս էր ներառում իր սննդակարգում, բայց այժմ պրոֆեսիոնալ մարզիկը միայն բուսական ծագմամբ սնունդով է սնվում:
4. Ալեքսեյ Վոեվոդա, ձեռնամարտ
Երկակի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյը, ով նաև բազմաթիվ այլ տիտղոսների կրող է, համոզված է, որ հենց բուսակերությունն է իրեն օգնում սպորտում բարելավել արդյունքները և պահպանել լավ ինքնազգացողությունը:
5. Օլգա Կապրանովա, գեղարվեստական մարմնամարզուհի