Վստահություն չկա իշխանության և ոստիկանության նկատմամբ: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ոստիկանության կողմից քննարկման հրավերի մերժմանը: Ինչպես հայտնի է` ոստիկանությունը պատրաստ է շահագրգիռ մարդկանց հետ քննարկել ընտրացուցակների ուռճացված լինելու խոսակցությունների մասին հարցը:
«Գնալու որևէ խնդիր չկա: Ընդդիմությունն այս խնդրի վերաբերյալ տարիներ շարունակ առաջարկներ է ներկայացրել: Խոսքն առաջին հերթին վերաբերում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը, մյուսը Հայաստանում չգտնվող քաղաքացիների ցուցակների հրապարակումն է», – ընդգծեց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը նշեց, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հասարակության հետ և «այո» քվեարկող քաղաքացիների չի հանդիպել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան