Հարցազրույց ԱԺ պատգամավորներ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊՏՅԱՆԻ (Նեմեց), ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ (Սաշիկ) , ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ (Լֆիկ) հետ:
Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
– Ձեր , Սամվել Ալեքսանյանի եւ Լեւոն
Սարգսյանի հայցը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ է, բայց հայտնի Է, որ
թերթում տպագրվածը հայտարարել է Սմբատ Կարախանյանը: Նրան պատրաստվո՞ւմ եք
դատի տալ:
– Ուրեմն, Սմբատ Կարախանյանը ինչ ասի, պետք ա թերթը գրի՞: Ամոթ ա, մենք էս
երկրի քաղաքացիներ ենք եւ ինչ-որ տեղ օգուտ ենք տալիս, գրում եք ինչ
մտքներովդ անցնում ա. էլ նարկոբարոն, էլ սուտենյոր եք մեզ սարքում: Ամեն
մեկս ձեր ծնողների տարիքին ենք դարձել, երեխեք ունենք, մեզ վարկաբեկում եք
ու ձեր երկիրն եք վարկաբեկում: Միշտ էլ կարող եք ասել` էսինչն ասել է:
– Սմբատ Կարախանյանը մեր թերթին տված
հարցազրույցում ասաց, որ Դուք Ռուսաստանում խաղատներ ունեք ,եւ Ձեզ
մեղադրում են փողերի լվացման ու հարկերից անօրինական խուսափելու մեջ:
– Ես չգիտեմ` հիմա ու՞մ մասին եք խոսում, ես ներկա պահին գտնվում եմ
Ռուսաստանում: Միշտ էլ գնացել, եկել եմ: Ես էլ ասում եմ` այդ նույնը գրեք,
որ ինքը… ա, գրելու էս՞ վաղը:
-Եկեք պայմանավորվենք, որ անձնական ոչինչ չեք ասում, եթե գործունեության վերաբերյալ ասելիք ունեք, խնդրեմ, սիրով կտպագրենք:
-Ո՞վ ա Սմբատ Կարախանյանը: Ինչքան էլ Դուք քաղաքական հայացքներով ինձ
չսիրեք, բայց ես կամ իմ նմանները ավելի պիտանի ենք Հայաստանի համար, քան
էդ Սմբատը: Էդ ո՞նց եղավ, նա գրում ա, որ ես` փող լվացող, մաքսանենգ, եսիմ
ինչ, դա վիրավորական չի, իմ ասա՞ծը վիրավորական եղավ: Իրանը վիրավորանք
չի՞, երբ որ ինքը ասում ա, որ Ռուսաստանում քրեական գործ ա հարուցված իմ
վրա եւ ինձ մեղադրում են փողեր լվանալու մեջ: Դա նաեւ քրեական մեղադրանք ա:
Ես դատի եմ տվել գրողին, դատարանը կապացուցի՞…, հետո Ռուսաստանում դատի
կտամ էդ Սմբատին: Մինչեւ վերջ պետք է պատժվի նա, Ռուսաստանում կլինի, որտեղ
կլինի: Եթե Կարախանյանը կարա պացուցի, որ իմ վրա մի դրամանոց շտրաֆ կա էս
երկրում, պատրաստ եմ ընդունել նրա մնացած ասածները:
– Պարոն Հայրապետյան, խոսակցություններ
կան, որ «Հայկական ժամանակի» դեմ հայցի գաղափարը նախաձեռնողը Դուք եք եւ
նույնիսկ ասում են, որ Լեւոն Սարգսյանը ինչ-որ տեղերում հայտարարել է, թե
ինքը դրա հետ կապ չունի: Հայրապետյանն է դա արել:
-Ինչ ա ասե՞լ: Ուրեմն մի բան ասեմ. ես երբեք չեմ հրաժարվում, ես անելու եմ,
բայց ես հաստատ Լեւոն Սարգսյանին չեմ ծեծել կամ ստիպել, որ ինքը էդ հայցի
տակ ստորագրի: Ինքն ա ուզեցել միանա դրան, եւ ես դրանից չեմ էլ հրաժարվում:
Այո, ես եմ արել եւ կոնկրետ ես, գնալու եմ մինչեւ վերջ: Հիմա ինքը
հրաժարվում ա, թե չի հրաժարվում, էդ իրա գործն ա, բայց հաստատ իրա
ստորագրությունն ա տակը դրած: Բայց կրկնում եմ` այո ես կազմակերպել եմ եւ
գնալու եմ մինչեւ վերջ, որ մարդիկ հասկանան, սրանից հետո ով իմ նկատմամբ
սուտ բան գրեց, ես տալու եմ դատարան: Ես չեմ ուզում լրագրող ծեծեմ, իրանք
անում են, իրավունքը դա է, ես կանեմ էն, ինչը իմ իրավունքն ա: Ես հազար
անգամ բացատրեցի` հազա ու մի բան կարող եք լսել, մի հատ ճշտեք մեր հետ,
նոր գրեք:
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
-Պարոն Սարգսյան, Ս. Կարախանյանը մեր
թերթին տված հարցազրույցում նշեց, որ ՌԴ-ում հարուցված քրեական գործերով
Դուք եւս անցնում եք եւ մեղադրվում թմրաբիզնեսի ու զենքի առեւտրի հետ:
Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը:
-Էդ խայտառակ սուտ ա: Ո՞նց կարող ա ես, լինելով նախագահի ախպերը, տենց
ապօրինություններ անեմ: Դա բացարձակ սուտ ա: Աբսուրդ ա: Եթե մի անգամ էլ
նման բան ասեց, ես դատի եմ տալու:
-Ձեր գործընկերներն արդեն դատի են տվել, բայց ոչ թե ասողին, այլ թերթին, որը տպագրել է այն: Ինչո՞ւ չեք միացել այդ հայցին:
-Ես արդեն ասեցի, որ եթե մի անգամ էլ նման ստեր ասեց, ես դատի կտամ: Չի
կարելի էդ ձեւով մարդուն վարկաբեկել: Ես ոչ մի բիզնեսի մեջ չկամ, ոչ մի
գործ չեմ անում, էլի ինչ ասես բերում, կպցնում են: Էդ ո՞վ է Սմբատ
Կարախանյանը:
-«Միաբանություն» ազգային ակումբի ղեկավարն է, Մոսկվայում է բնակվում:
-Բա խի՞ տենց բաներ ասեց, ինքը ի՞նչ գիտի: Չի՞ հասկանում, որ ստերի համար դատի կարող ա տամ:
-Մի խոսքով, Դո՞ւք էլ եք հերքում Ձեզ հասցեագրված մեղադրանքները:
-Լրիվ:
Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
– Պարոն Ալեքսանյան, Դուք ե՞ւս հերքում
եք թմրաբիզնեսի, փողերի լվացման հարկերից ապօրինի խուսափելու Ձեզ
հասցեագրված մեղադրանքները` ՌԴ-ից:
– Ինչ, ինչ, էդ ինչքան բան եղավ: Ես ո՞նց կարամ էդ բիզնեսների մեջ լինեմ:
Ասեք պեսոկ (նկատի ունի շաքարավազ), էդ ուրիշ: Կարո՞ղ ա պեսոկը արդեն
թմրանյութ ա դարձել: Այ ցավդ տանեմ, տենց բաներ չկան:
– Բա ինչո՞ւ Դուք դատի չեք տվել հայտարարության հեղինակին:
– Դե ասում եմ էլի, որ տենց բան չկա: Պտի անպայման դատի՞ տամ: 100 տոկոսով ես տենց գործերի մեջ չկամ:
02.02.2011