Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի»-ի գլխավոր մարզիչ Բրյուս Արենան հերքել է լուրերը, որ անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե լիվերպուլցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլիստի հետ քննարկել է հնարավոր համագործակցության տարբերակներ:
«Այդ տեղակատվության մեջ ոչ մի ճշմարտություն չկա: Ջերարդը չի վերադառնա «Լիվերպուլ»,- ասել է Բրյուս Արենան: