Բակո Սահակյանը Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել բյուջեի սոցիալական ուղղվածությունը, հնարավորինս նպատակային օգտագործել ֆինանսական միջոցները եւ ապահովել բյուջեի թափանցիկությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս