ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Գեղարքունիքի մարզի Վերին եւ Ներքին Շորժա գյուղերը եւ Այրք գյուղը վերամիավորվելու եւ մեկ համայնք դարձնելու մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում: Խնդրում եմ պարզաբանել` ի վերջո, կա՞ նման ծրագիր, եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մտադի՞ր է համայնքները խոշորացնել այդ ճանապարհով:  
Սահակ Ստեփանյան 
(52 տարեկան, Վարդենիս քաղաքի բնակիչ) 
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մշակվել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ»-ը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ի գիտություն 2008թ. դեկտեմբերի 18-ին: 2009-2011թթ. ընթացքում իրականացվել են հայեցակարգի կատարելագործմանն ուղղված ուսումնասիրությունները՝ միջազգային փորձի համադրմամբ եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ: Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) տեխնիկական օժանդակությամբ մշակվել են ՀՀ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի համայնքների խոշորացման օրինակելի ծրագրերի նախագծերը: Փաստաթղթի քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակվել եւ 2011թ. հունիսին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը կառավարության կողմից հավանության է արժանացել 2011թ. նոյեմբերի 10-ին:
շարունակելի
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, մարզային բաժանումները ժամանակին քննադատության արժանացան մասնագետների կողմից, ու լավ կլինի, եթե համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման քննարկումներ իրականացվեն հայտնի մասնագետների հետ, ապա նոր միայն կայացվեն որոշումներ:




Լրահոս